Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը Նեյմարի տրանսֆերի հետ կապված աղմկահարույց գործի շրջանակներում ընդունել է փաստաբանների առաջարկը։
Sport.es-ի փոխանցմամբ՝ Իսպանիայի գործող չեմպիոնը կտուգանվի 5․5 մլն եվրոյով։ Ավելի վաղ թե՛ Նեյմարը, թե՛ «Բարսելոնա»-ն մեղադրվում էին տրանսֆերի իրական արժեքը թաքցնելու և հարկերի վճարումից խուսափելու մեջ։
Փաստաթղթերում որպես տրանսֆերի արժեք նշված է 57․1 մլն եվրո, սակայն իրավապահ մարմինները պնդում են, որ տեղափոխության արժեքը զգալիորեն բարձր է։