
Ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը շարունակում է ապաքինվել վնասվածքից։ Marca-ն հայտնում է, որ Վարանն արդեն վերսկսել է սահմանափակ ծրագրով մարզումները «Ռեալ»-ի մարզաբազայում:
Պաշտպանն այսօր վարժություններ է կատարել գնդակով, որից հետո արագացումներով հագեցած կարճ ծրագիր անցել։
Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Վարանը «Ռեալ»-ի կազմում անցկացրել է 26 խաղ։ Ֆրանսիայի հավաքականում նրա ակտիվում կա 12 հանդիպում և խփած 1 գոլ։