Ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում հունիսի 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 16-18-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 19-ի օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 16-18-ը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:




Լրահոս