Նավթի էժանացումն ամենաուղղակի ազդեցությունն է ունենում ՀՀ տնտեսության վրա. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Համաշխարհային շուկայում արձանագրվում է նավթի գնի շարունակական նվազում։ Անցած 6 օրերի ընթացքում նավթը էժանացել է ավելի քան 6.5 տոկոսով։ «Բրենտ» տեսակի նավթի մեկ բարելի գինն այս ընթացքում 52.73 դոլարից հասել է 49.25 դոլարի։

Նավթի էժանացումն ամենաուղղակի ազդեցությունն է ունենում ՀՀ տնտեսության վրա։ Մեր տնտեսության կախվածությունը մասնավոր տրանսֆերտներից չափազանց մեծ է, իսկ նավթի էժանացումը ուղղակիորեն հանգեցնում է ռուսական ռուբլու արժեզրկմանը, իսկ Հայաստան ուղարկվող տրանսֆերտների մեծագույն մասը հենց ռուբլով է։ Միայն վերջին օրերին, նավթի էժանացմանը զուգահեռ, ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 3.5 տոկոսով։ Ինչպես բազմիցս նշել ենք, կառավարության տնտեսական բլոկի պաշտոնյաները մասնավոր զրույցներում նշում են, թե քանի որ կառավարությունը իրական քայլեր չի իրականացնում մեր տնտեսության արդիականացման և բիզնեսի խթանման ուղղությամբ, ուստի տնտեսական վիճակը կարող է բարելավվել միայն տրանսֆերտների աճի և պղնձի թանկացման շնորհիվ։ Բայց, ինչպես տեսնում ենք, տոանսֆերտների աճը ապահովող նավթի գները նվազելու միտումներ են դրսևորում իսկ պղնձի գինը շարունակում է մնալ 7 տարվա ամենացածր մակարդակի սահմաններում՝ 4500 դոլար մեկ տոննայի դիմաց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս