Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Արարատի մարզպետարանի վարչության նախկին պետի դեմ հարուցված քրեգործի նախաքննությունը (ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով):
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշումներով հաստատված “ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության” 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով` պաշտոնական փաստաթղթեր է կեղծել եւ առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում է կատարել:
Մեղադրյալ Տիգրան Վիրաբյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: