
Տավուշի մարզի Հաղարծին գյուղի դպրոցի մոտակայքում, սեպտեմբերի 25-ին, ակտիվացել է սողանքային գոտին: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հողային զանգված է սահել եւ լցվել Աղստեւ գետը, ինչի հետեւանքով գետի հունը չի փակվել եւ ջրի մակարդակի փոփոխություն տեղի չի ունեցել: