ԱՄՆ-ում զենք ստանալու թույլտվության համար դիմած անձինք, ովքեր ներառված են ահաբեկչության մեջ կասկածվողների ցուցակում, զենք են ստացել 91% դեպքերում, փոխանցում է CNN-ը՝ հղում անելով պաշտոնական փաստաթղթերին:
ԱՄՆ վերահսկողության գլխավոր վարչության նորացված զեկույցի համաձայն՝ զենք ստանալու համար դիմել է 244 մարդ, թույլտվություն է ստացել 223-ը:
Հեռուստաալիքը նշում է, որ զենք կրելու թույլտվության նույն վարկանիշը պահպանվել է նաև 2004թ.:
CNN-ը պարզաբանել է, որ ներկայումս չկան մեխանիզմներ, որոնք թույլ կտան արգելել այդ ցուցակում ներառվածներին զենքի տրամադրումը: