Հարավային Օսիայի խորհրդարանում մոտ ժամանակներս կայանալիք նիստի ժամանակ կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Խորհրդարանում պատմել են հայկական սփյուռքի պաշտոնական դիմումի մասին:
«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է Հարավային Օսիայի օրենսդրական մարմնում դեռևս անցած տարի, սակայն հայկական սփյուռքի դիմումը ներկայացվել է խորհրդարան երեքշաբթի օրը»,-հայտնել են խորհրդարանի մամուլի ծառայությունում:
Խորհրդարանականների կարծիքով՝ եթե օրենսդիրները դրական որոշում կայացնեն, ապա «կվերականգնվի պատմական և մարդկային արդարությունը եղբայրական ժողովրդի, ինչպես և Հարավային Օսիայի ժողովրդի հանդեպ, որը նույնպես զգացել է ցեղասպանության սարսափը»: