Մոսկվայում կայացել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, հանդիպման ժամանակ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում:
Նա նաև բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում, մասնավորապես, ռազմական ոլորտում:
Հասանովն իր հերթին բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցություն ու ՌԴ պաշտպանության նախարարին հրավիրել Ադրբեջան: