«Ճանապարհ դեպի Ռիո». ըմբիշ Միհրան Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և  նրանց օլիմպիականների լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Մեր նախագծի հաջորդ հերոսը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանն է (66 կգ): Նա ծնվել է 1989 թվականին Էջմիածնում: Ըմբիշը բնակվում է Մոսկվայում և մինչև 2012 թվականը եղել է Ռուսաստանի հավաքականի անդամ: Ռիոյի Օլիմպիական խաղերը նրա համար առաջինն են լինելու:

13412998_1178678802166645_2215289016652002046_n

Հենց Միհրան Հարությունյանն էր, ով Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերում նվաճեց Հայաստանի միակ արծաթե մեդալը: Քչերը գիտեն, որ Հարությունյանը նաև լավ երգում և լուսանկարում է, իսկ իր ամենասիրելի քաղաքը հոգևոր մայրաքաղաք Էջմիածինն է: Երբ լուսանկարում էինք Միհրանին, նա իր հետ հատուկ բերել էր Էջմիածնի դրոշը, որն իր հետ է յուրաքանչյուր մրցաշարի և հավաքի ժամանակ: Նրա համար կյանքի ամենամեծ հաղթանակը աղջիկն է՝ Մոնիկան:

13419095_1178678858833306_7198145963422234667_n

Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

– Համազգեստս և մարզակոշիկներս: Դրանք ինձ հաղթանակի համար անհրաժեշտ են (ծիծաղում է):

 –Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Իմ եղբորը՝ Տիգրանին:

13406941_1178678815499977_4591508720882910975_n

Ո՞ւմ  հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Հայաստանի:

Երեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը:

-Արագ, բարձր, ուժեղ (Citius, Altius,Fortius):

Ինչպե՞ս կուզեիրոր հիշվեին այս Օլիմպիական խաղերը:

-Հաղթական:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս