
«Ահրար աշ-Շամ» իսլամիստական խմբավորման զինյալները տեսանյութ են հրապարակել, որում պատկերված է սիրիական կառավարական զորքերին պատկանող T-90 տանկի ոչնչացումը, փոխանցում է Lenta.ru-ն:
Զինյալները հաստատում են, որ տեսագրությունն արվել է Հալեպի հարավում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ընթացքի ժամանակ տանկի վրա հրթիռ ընկնում, որից հետո ուժգին պայթյուն է տեղի ունենում:
Տանկի վրա հրթիռի ընկելու հետևանքները չեն ցուցադրվում, ընդ որում, տեսագրության որակը թույլ չի տալիս հստակ սահմանել տանկի տեսակը, սակայն զինյալների խոսքով՝ այն պատկանում է Т-72/Т-90 դասին:
Ավելի վաղ «Հարաքաթ Նուրիդին ազ-Զինկի» իսլամիստական խմբավորման զինյալները հրապարակել էին գրավված տանկի լուսանկարները: