Բակո Սահակյանը հանդիպել է Էնրիկո Ապրյամովի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ:

Հանդիպմանը, որին ներկա էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ- լեյտենանտ Լեւոն Մնացականյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:




Լրահոս