Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Շտեֆան Շեննաքն ու Սեզար Ֆլորին Պրեդան սկսել են իրանց այցը Ադրբեջան:
Report-ի փոխանցմամբ՝ հունիսի 15-17-ը համազեկուցողները պլանավորում են հանդիպումներ անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Մեջլիսի նախագահ Օկտայ Ասադովի, գլխավոր դատախազ Զաքիր Գարալովի, արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովի, ԿԸՀ նախագահ Մազահիր Պանահովի հետ:
ԵԽԽՎ համազեկուցողները կհանդիպեն նաև քաղաքացիական հանրության, ԶԼՄ-ների, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Որպես դիտորդներ՝ նրանք մոնիթորինգ կանցկացնեն Աղդաշում՝ կապված կրկնակի խորհրդարանական ընտրությունների հետ: