Պատրաստ են Օլիմպիական խաղերի մեդալները (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային օլիմպիական կոմիտեի հատուկ համաժողովի ընթացքում ներկայացվել են 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալները:

Ռիո դե Ժանեյրոյում կայացած հատուկ համաժողովին մասնակցել է նաև ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: Մեդալների պաշտոնական ցուցադրությունից բացի ներկայացվել է նաև Օլիմպիական խաղերի մեդալակիրների համար նախատեսված պատվո պատվանդանները: Մեդալի մի կողմին պատկերված է հունական հաղթանակի աստվածուհին՝ Նիկան, իսկ հակառակ կողմին՝ Ռիո-2016-ի տարբերանշանը, իսկ եզրերին գրված է տվյալ մարզաձևի անունը:

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 206 երկներից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 մարզական կառույցներում:

Այս պահի դրությամբ Հայաստանն ունի  օլիմպիական 27ուղեգիր:

89oFe57g

91gvdwAI

E01fPoW9

XOSlDdFr




Լրահոս