Սեպտեմբերի 24-ին Նիդերլանդների Ռայսվայկ քաղաքում տեղի ունեցավ տոնական համերգ Հայաստանից ժամանած “Կարին” ազգագրական երգի եւ պարի խմբի կատարմամբ՝ նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին: Համերգին ներկա էին Նիդերլանդների պետական մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, արվեստի գործիչներ, գործարարներ եւ հայ համայնքի անդամներ:
Տոնական միջոցառման սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր ելույթում խոսեց Հայաստանի անկախության խորհրդանշական նշանակության մասին` շեշտելով, որ “հայ ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց իր արարելու հաստատակամությունը` չնայած ամենածանր տնտեսական ու աշխարհաքաղաքական պայմաններին, իրականության վերածելու վեցդարյա երազանքը եւ կերտելու ապահով ու բարեկեցիկ երկիր”:
ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ “Կարին” ազգագրական երգի եւ պարի խմբի համերգաշարը Նիդերլանդներում կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանության, Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու եւ Մաստրիխտի “Անի” համայնքի կողմից:
Համերգներ տեղի ունեցան նաև Ալմելոյում՝ սեպտեմբերի 19-ին, և Մաստրիխտում՝ սեպտեմբերի 21-ին: