ԱՊՀ երկրները պետք է ընդլայնեն պաշտպանական ոլորտում համագործակցությունը՝ կապված ԱՊՀ երկրների սահմաններում անհանգիստ իրավիճակի հետ: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ մարդկության համար գլխավոր սպառնալիք է ներկայացնում միջազգային ահաբեկչությունը, և գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ դրա տարածումը ԱՊՀ տարածքում:
«Համագործակցության արտաքին սահմաններում իրավիճակն անհանգիստ է, և ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ընդլայնել պաշտպանական ոլորտում համագործակցությունը»,-ասել է Շոյգուն:
Հիշեցնենք, որ Մոսկվայում ընթացող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական գերատեսչությունների պատվիրակությունները: