
Ուկրաինայի ազգային պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը փորձել է ուժով ընդհատել «Ընդդիմադիր բլոկ»-ի պատգամավոր Դմիտրի Կոլեսնիկովի ելույթը, փոխանցում է «112 Ուկրաինա»-ն:
Պարասյուկը մոտեցել է Կոլեսնիկովին, անջատել խոսափողն ու հրել նրան: Դրանից հետո դահլիճում ծեծկռտուք է սկսվել, նրան աջակցել են մյուս պատգամավորները:
Հեռուստաալիքը նշում է, որ սա Պարասյուկի առաջին սադրանքը չէ: Ավելի վաղ նա ոտքով հարվածել էր Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի գլխին: