Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրերին մշտապես կարող ենք հանդիպել դեպքերի, երբ, օրինակ ,նիստի մեկնարկից և անհրաժեշտ քվեարկությունից րոպեներ անց դահլիճում գրեթե պատգամավոր չի մնում, բացառություններ, իհարկե, լինում են:
Սակայն արտահերթ նիստերի օրերին պատկերն ավելի տխուր և ողբերգական է լինում, նամանավանդ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ բավական կարևոր նախագծեր են քննարկվում և քվեարկվում այս օրերին, ինչպիսին, օրինակ Հարկային օրենսգիրքն է: Եվ չնայած ԱԺ-ում մեծ թիվ են կազմում գործարար պատգամավորները, որոնց վրա անմիջական ազդեցություն կարող են ունենալ այս փոփոխությունները, այդուհաներձ օրենքի քննարկման ժամանակ ներկա պատգամավորներին կարող ենք մատների վրա հաշվել: Ասել է թե` երկրի թիվ մեկ օրենսդիր մարմինն այլևս կորցնում է իր նշանակությունը: