Շատ տրամաբանական էր, որ Հարկային օրենսգրքի քվեարկությունը հետաձգվեր, որովհետև տեխնիկական հարց չէր, այլ հիմնավորված փաստարկներ էին: Ինձ հետաքրքրում է` ինչպես է լինում, որ դեմ են լինում, բայց հետո կողմ քվեարկում: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հարկային օրենսգրքի` առաջին ընթերցմամբ ընդունմանը, նման հարց հնչեցրեց ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:
«Կարծում եմ` ոչինչ չէր փոխվի, եթե այս պահին չքվեարկվեր, սա կարող էր լավ համախմբել: Տառապանքի փորձը ցույց է տալիս, որ երբ ասում են` առաջին ընթերցմամբ քվեարկենք, հետո կփոխենք, բայց այդպես չէ: Ես ասացի, որ վստահության պակաս կա», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան