
Սեպեմբերի 26-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը հանդիպել են Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամներ Ասլան Գրիգորյանի, Վովա Առաքելյանի, Սուրեն Սարգսյանի, Լեռնիկ Մաղաքյանի և Խաչիկ Ավետիսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ազատության հրապարակում ընթացող ակցիան, ազատամարտիկներին հուզող խնդիրները, Հայաստանի ծանր ներքաղաքական իրավիճակը և դրանց հաղթահարման ուղիները: