Ռուսաստանում առաջարկում են Ստամբուլը վերանվանել Կոնստանդնուպոլիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգի օրենսդրական ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը դիմում է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ խնդրանքով վերադարձնել Ստամբուլի հին անվանումը ուսումնական ձեռնարկներում, քարտեզների և տրանսպորտային ուղեցույցների վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք չենք հերքում ժամանակակից անվանումը, սակայն պաշտպանում ենք պատմական արդարության իրավունքը»,-ասել է Միլոնովը:

«Մեր երկրի համար Ստամբուլը կապված է բացառապես Բյուզանդիայի պատմության հետ: Մինչհեղափոխական ժամանակաշրջանում այդ քաղաքն անվանվել է Կոնստանդնուպոլիս: Եվ ներկայումս մի շարք ուղղափառ երկրներ, օրինակ՝ Հունաստանը, շարունակում են այդ ավանդույթը»,-հավելել է նա:




Լրահոս