
Հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում նախատեսված մենամարտում Արթուր Աբրահամի մրցակիցը կլինի Ջովանի դե Կարլոսը, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 20 մենամարտերից 10-ը շահել է նոկաուտով, իսկ չորս անգամ էլ պարտվել է: Այդ մրցամարտում մեր հայրենակիցը պաշտպանելու է միջին քաշային կարգում WBO Intercontinental տիտղոսը: Աբրահամն իր հաշվին ունի 37 մենամարտ՝ 28 հաղթանակ նոկաուտով և 4 պարտություն: