Հանդիպում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտավորների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սեպտեմբերի 29-ին նշելու է Վարագա Սուրբ Խաչի տոնը: Այդ առիթով Արարատյան Հայրապետական Թեմի մամլո դիվանը հրավիրում է հանդիպման Արեւմտյան Հայաստանում գտնվող Վարագավանք կատարած ուխտագնացների հետ: 
Սեպտեմբերի սկզբին ԱՀԹ Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը եւ մի խումբ հավատացյալներ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ուխտագնացությամբ մեկնել էին Արեւմտյան Հայաստան: Ի թիվս հայաստանյան այլ ուխտավորների՝ նրանք արդեն չորրորդ անգամ մասնակցել են Աղթամարի Սբ. Խաչ  եւ  Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցիներում մատուցված Սբ. Պատարագներին: Նրանք այցելել են նաեւ պատմական Հայաստանի մի շարք բնակավայրեր:
Հանդիպման ընթացքում տեր Գրիգորն ու մի խումբ ուխտավորներ կպատմեն իրենց տպավորությունների մասին:
Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդարանի դահլիճում:




Լրահոս