Ինչպես հայտնի է, 2013թ. հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի և Բուլղարիայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը:
Վերոնշյալ հանդիպման տոմսերի վաճառքը սկսվում է սեպտեմբերի 27-ից, “Հանրապետականե մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, “Երևան Սիթի” եւ “Հյումել” խանութների ցանցերում, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Տոմսերի արժեքն է`
– հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
– արևելյան տրիբունա` 5000 դրամ
– արևմտյան տրիբունա` 8000 դրամ