ԱՊՀ տարածքում, ինչպես և ցանկացած այլ տարածաշրջանում, հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով, քաղաքական-դիվանագիտական կամ այլ՝ ոչ ռազմական միջոցով: Այս մասին այսօր Պետդումայում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դա վերաբերում է և՛ ներուկրաինական ճգնաժամին, և՛ Մերձդնեստրի խնդրին, և՛ Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Կարևորը կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունների պահպանումն է և դրանց վերանայման անթույլատրելիությունը»,-ասել է նա:
Լավրովը նշել է նաև, որ չնայած դժվարություններին՝ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) կայացել է որպես ժամանակակից միջազգային կազմակերպություն:
«Աստանայում մայիսի 31-ին ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ընդունված որոշումները ուղղված են հասնել միության կազմում ներառված երկրների զարգացմանն ու վերջիններս մրցունակության բարձրացմանը»,-հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: