Արցախն ակնկալում է ղարաբաղա ադրբեջանական շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման կոնկրետ գործողություններ: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ առաջիկայում սպասվող հանդիպմանը: «Սպասվող հանդիպումը շատ կարևոր է այն առումով, որ Վիեննայից հետո մի նոր ուղղություն է բացվել ղարաբաղաադրբեջանական խնդրի կարգավորման գործընթանում: Դա համապատասխան մեխանիզմների մշակումն ու սահմանային հատվածում կիրառումն է: Այն թույլ կտա ֆիքսել զինադադարի ռեժիմի խախտումները: Վիեննայի հանդիպման ընթացքում ընդհանուր համաձայնության են եկել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, այդ գործընթացը, փաստորեն, մեկնարկել է: Հիմա մնացած բոլոր հանդիպումներում արդեն պետք է ընդհանուրից դեպի մասնավոր ընթացք ապահովել:
Այսինքն` կոնկրետ հարցեր քննարկվեն, օրինակ, տարբեր տիպի սարքավորումների տեղադրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների թվի ավելացման հարցը և այլն»,ասաց Դավիթ Բաբայանը: Նա նշեց, որ սահմանային հատվածում Վիեննայից հետո խաղաղությունն ու կայունությունը պահպանվում է, զինադադրի ռեժիմի խախտումը շատ ավելի քիչ է, քան եղել է 2 կամ 4 տարի առաջ: Դավիթ Բաբայանի խոսքով, Ադրբեջանն անկանխատեսելի պետություն է և համոզմունք կա, որ նա ամեն ինչ անելու է գործընթացը խանգարելու, երկարաձգելու համար` առաջացնելով տարբեր խոչընդոտներ: Հետևաբար, ըստ նրա, պետք է ակտիվ աշխատանք տանել, հնարավորինս շուտ այդ մեխանիզմները ներդնելու համար: Դավիթ Բաբայանը նշեց, որ այս հանդիպումներն ուղղված են առավել շատ խաղաղության պահպանմանը, քառօրյա պատերազմից հետո ներկա փուլում այլ հարցերի, մասնավորապես, քաղաքականի քննարկում դժար թե լինի: Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ առանց հետաքննական մեխանիզմների ներդրման, առանց այդ սկզբնական օղակի, անհնար է լինելու առաջ անցնել:
Անդրադառնալով պատերազմից հետո Արցախի վերականգնման գործընթացին` Դավիթ Բաբայանը նշեց, որ այն ընթացի մեջ է: «Պատերազմից անմիջապես հետո այդ գործընթացը սկսվել է, բնակչությանը տրամադվել է օգնություն, անհրաժեշտ շինանյութ տների վերականգնման համար: Ինչ վերաբերում բարոյահոգեբանական հարցին, ապա հասկանալի է, որ անդառնալի կորուստներ են եղել, և ինչոր ձևով սփոփանքը կլինի այն, որ շատ երեխաներ ծնվեն ամբողջ հայության կտրվածքով: Կարող եմ ասել, որ պատերազմից հետ ժողովրդի մոտ կա նույն հաստատակամությունը: Այս ամենը մեկ անգամ ևս շեշտեց, որ Արցախի անկախ պետականությունը մեզ համար սրբազան արժեք է»,ասաց Դավիթ Բաբայանը:
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 16-ին Վիեննայում: Այն ապրիլին քառօրյա պատերազմից հետո նախագահների առաջին հանդիպումներ էր