Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը կոչ է արել երկրի բնակչությանը ուժգնացնել զգոնությունը՝ կապված ահաբեկչության սպառնալիքի հետ: Այս մասին նա ասել է Rheinische Post-ի հարցազրույցում, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Այժմ մենք պետք է պատրաստ լինենք այնպիսի հարձակումներին, ինչպիսիք տեղի ունեցան Փարիզում, ինչպես նաև միջազգային մակարդակով համակարգվող հարձակումներին»,-հայտարարել է Մեզիերը:
Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ ռադիկալացումը տեղի է ունենում ոչ միայն համացանցում, այլև մարդկանց շրջապատում:
Ավելի վաղ Գերմանիայում «Իսլամական պետության» հետ կապ ունեցող 3 տղամարդու են ձերբակալել: