Ճապոնիայում կբացվի հսկայական փչովի համերգասրահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ճապոնիայում հոկտեմբերի 13-ին կբացվի հսկայական փչովի համերգասրահ:
Շարժական շինությունը, որն անվանվել է Ark Nova, կառուցվել է ոչ միայն միջոցառումներ և համերգներ կազմակերպելու համար, այլև որ հույս սփռի հյուսիս-արևելյան Հունսյու կղզու վրա, որը տուժել էր երկրաշարժից և ցունամիից:
Հետագայում համերգասրահը կարող է տեղաշարժվել տարբեր շրջաններով, իսկ նրանում կկազմակերպվեն համերգներ, որոնք կմիավորեն տարբեր շրջանների բնակիչներին:
Այն հնարավոր է լինում փչել երկու ժամվա ընթացքում: Համերգասրահն ունի 35 մետր երկարություն և կարողանում իր մեջ տեղավորել մոտ 500 հանդիսատեսի: Այն մանուշակագույն է և թույլ է տալիս լույսին ներթափանցել ներս:




Լրահոս