ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկեց ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «4+4+4» ձևաչափով քննարկումը, որին իշխանության ներկայացուցիչներից մասնակցում էին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Իսկ ընդդիմությունից՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քարտուղար Արամ Մանուկյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, իսկ քաղհասարակությունից՝ Դանիել Իոնիսյանը, Տիգրան Եգորյանը, Արտակ Զեյնալյանը, Սոնա Այվազյանը և Ստեփան Դանիելյանը: