Տիգրան Ուրիխանյանը ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ դեռ կարծիք չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բարգավաճ Հայաստանե խմբակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ հարցը համարելով վաղաժամ պատասխանում է.
“Հայտնում եմ, որ նշված տնտեսական պայմանագիրը ստորագրելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ կոնկրետ դրույթներին, որոնց համաձայն մեր երկիրը կունենա քաղաքացու համար տեսանելի և շոշափելի տնտեսական շահ:
Ելնելով վերոգրյալից՝ Ձեր հարցը համարում եմ վաղաժամ և պատրաստակամություն եմ հայտնում պատասխանելու բավարար տեղեկատվություն ստանալու պարագայում”:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ




Լրահոս