ԲԱՅՑ ՎԵՐԵՎՈՒՄ ԱՍՏՎԱԾ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական, հասարակական շրջանակներում երեկ քննարկվող ամենաթեժ թեմաներից մեկը Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի կողմից հրապարակված վճիռն էր, որով էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14, նրա տունը վերանորոգող վարպետներ Խաչատուր Պողոսյանը՝ 14, Սամվել Հարությունյանը՝ 12 տարվա ազատազրկման: Շատերի համար հարցական մնաց, թե ինչու իշխանություններն իրենց սիրելի, 81 տոկոսով նախագահ ընտրվելու պոտենցիալ ունեցող էպոսագետի նկատմամբ այդքան դաժան վարվեցին: Ակնհայտ է, որ էպոսագետի գլխավոր մեղքը ոչ թե Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելն էր, այլ այն հանդգնությունը, որ առանց համապատասխան «ճշտումների» մտել էր կամ, ավելի ճիշտ, փորձում էր մտնել քաղաքական դաշտ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրա ընտանիքի անդամներին հնարավորինս պարզ ձեւով հասկացրել են, որ չէր կարող մարդն ապրել, մեղմ ասած, չարքաշ կյանքով, հետո օրերից մի օր դառնալ մի քանի շքեղ ավտոմեքենայի տեր, ապա ո՛չ ավել, ո՛չ պակաս հավակներ ՀՀ նախագահի աթոռին: Իսկ գուցե դա արվեց ազգային անվտանգությունից ելնելո՞վ. ո՞վ գիտեր, թե ով էր հովանավորում էպոսագետին: Բայց, անկախ քաղաքական պատճառներից, այս վճիռը հայրենի արդարադատության հերթական խայտառակություններից էր՝ զուրկ իրավաբանությունից ու տրամաբանությունից:




Լրահոս