ԵԱՏՄ-­ն մեր պատասխանն է աշխարհի առեւտրատնտեսական ճարտարապետության փոփոխմանը. Տիգրան Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլոբալ պրոցեսների արագացումը կարող Է վերաֆորմատավորել համաշխարհային տնտեսական հարաբերությունները, բերել աշխատանքի նոր համաշխարհային բաժանման եւ իրավասությունների: Այն մասին, թե ԵԱՏՄ­ի շրջանակներում ինտեգրացումը ինչպես կարող Է պատասխանել համաշխարհային տնտեսական մարտահրավերներին, պատմել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը. «Վերջին տարիներին զգալիորեն մեծացել Է համաշխարհային համակարգի փոփոխությունների արագությունն ու անկախատեսելիությունը: Աշխարհում տեղի ունեցող գործընթացները դարձել են ավելի գլոբալ, վերաբերում են առանց բացառության բոլոր երկրներին, աշխարհն Էլ ավելի Է «փոքրացել», խորացել Է ազգային տնտեսությունների փոխկախվածությունը: ՀՆԱ­ի աճի համաշխարհային տեմպերը գերազանցում են արտաքին առեւտրի աճի տեմպերին, իսկ առավելագույն ավելացված արժեքը կուտակվում Է մտավոր աշխատանքի մեծ բաժնով եւ բարձր որակավորման ծառայությունների նոր ճյուղերում: Ստատուս քվոյի փոփոխումը միշտ Էլ որոշակի «սթրես» Է նոր երկրների ու միավորումների համար, բայց միեւնույն ժամանակ այն լրացուցիչ հնարավորություններ Է ստեղծում նրանց համար: Գլոբալ գործընթացների արագացումը ընդունակ Է վերաֆորմատավորել համաշխարհային տնտեսական հարաբերությունները, բերել աշխատանքի նոր համաշխարհային բաժանման ու իրավասությունների: Եվ այն երկրներն ու միավորումները, որոնք առավել օպերատիվորեն են հարմարվում փոփոխություններին, զգալիորեն ավելի մեծ շանսեր ունեն՝ արժանի տեղ գրավելու նոր համակարգում:

Տարածաշրջանային ինտեգրացումը դառնում Է արտաքին տնտեսական մարտահրավերների բնական պատասխանը: Հենց ռեգիոնալիզացիան Է նորագույն ժամանակի գլխավոր թրենդը: Պետերբուրգի 2016 թվականի միջազգային տնտեսական համաժողովում «ԵԱՏՄ­ն եւ առեւտրական գործընկերները. ընդհանուր տնտեսական տարածք» կլոր սեղանի շրջանակներում մենք պլանավորում ենք քննարկել համաշխարհային տնտեսության վերջին թրենդներին վերաբերող թեմաները: Օրինակ, կարծարծվի այն հարցը, թե համաշխարհային տնտեսական համակարգի ռեկոնֆիգուրացիան ի զորու Է արդյոք առողջացնել գլոբալ տնտեսությունը եւ բերել ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման: Թե, ընդհակառակը, տեղի կունենա երկրների միավորում «փակ ակումբներում» եւ, որպես հետեւանք, կդիտվի առեւտրատնտեսական տարածքի հատվածականացում: Ինչպես Միության անդամ պետությունները կարող են ինտեգրացման միջոցով ավելի արդյունավետ պատասխանել գլոբալ տնտեսական մարտահրավերներին: Հենց ինտեգրացման խորությունն Է Եվրասիական տնտեսական միության միջազգային կապերի հաջող զարգացման գրավականը: Արտաքին գործընկերների համար անհամեմատ ավելի հարմար Է առեւտրատնտեսական համաձայնագրեր կնքել Միության, քան առանձնաբար հինգ երկրներից յուրաքանչյուրի հետ: Դա նրանց համար լրացուցիչ հնարավորություններ Է բացում: Նշեմ, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ 2016 թվականին ԵԱՏՄ­ի Բարձրագույն խորհրդի նախագահի նախաձեռնությանը համապատասխան՝ երրորդ երկրների եւ միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացումը ԵԱՏՀ­ի աշխատանքի գերակայությունն Է ընթացիկ տարում:

Հանձնաժողովի համար միջազգային համագործակցության հանգուցային ձեւաչափերից մեկը ազատ առեւտրի գոտիների (ԱԱԳ) վերաբերյալ ժամանակակից համապարակ համաձայնագրերի իրագործումն Է: 2015 թվականին ԱԱԳ­ի մասին պայմանագիր Է ստորագրվել Վիետնամի հետ: Այժմ ԵԱՏՀ­ն քննարկում Է նման համաձայնագրերի կնքումը մի շարք երկրների, այդ թվում՝ Իսրայելի, Եգիպտոսի, Իրանի եւ Հնդկաստանի հետ: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Աստանայում կայացած վերջին նիստի ընթացքում որոշում Է ընդունվել Սերբիայի հետ բանակցություններ սկսել Միության կողմից այդ երկրի հետ առեւտրական ռեժիմի միասնականացման շուրջ: Մենք հաջողությամբ զարգացնում ենք նաեւ միջազգային համագործակցության այլ ձեւաչափեր: Մասնավորապես, այս տարվա մայիսին ԵԱՏՀ­ն փոխըմբռնման հուշագրեր Է ստորագրել Կամբոջայի Թագավորության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարությունների հետ: Ավելի վաղ, 2015 թվականին, մեր կողմից համանման հուշագրեր են ստորագրվել Մոնղոլիայի, Պերուի եւ Չիլիի հետ: Մենք պլանավորում ենք առեւտրատնտեսական հարցերի շուրջ համագործակցության մասին հուշագիր ստորագրել ՄԵՐԿՕՍՈւՐ­ի հետ: Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ այս հսկայական տարածքի՝ Եվրասիայի երկրներն այժմ ավելի, քան երբեւԷ, մոտենում են իրար: Կարելի Է ասել, որ այսօր ձեւավորվում Է համագործակցության միասնական մայրցամաքային գոտի: Թվային տարածության զարգացմամբ այդ գոտին, ավելի մատչելի, հասկանալի ու հուսալի կդառնա ինչպես քաղաքացիների, այնպես Էլ բիզնեսի համար: Այս կապակցությամբ Հանձնաժողովը հատկապես ակտուալ Է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարը ԵԱՏՄ­ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՍԵԱՆ­ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի հիմքի վրա առեւտրատնտեսական գործընկերության ստեղծման մասին: ԵԱՏՄ­ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի զուգորդման հայեցակարգի իրագործումը կարող Է Էական դրական փոփոխությունների բերել տարածաշրջանային ու համաշխարհային տնտեսական ճարտարապետության մեջ: ԵԱՏՄ­ի եւ Չինաստանի առավել սերտ համագործակցությունը տարածաշրջանի տնտեսությունը կդարձի ավելի դինամիկ ու կայուն: Մենք պատրաստ ենք երկխոսություն վարել Եվրամիության հետ: Վստահ եմ, որ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման գաղափարը պահպանում Է իր ակտուալությունը: Մեր աշխատանքի հանգուցային նպատակը ինտեգրացման խորացումն Է ԵԱՏՄ­ում:

Մեզ համար կարեւոր Է վերազգային կարգավորման միջոցով հասնել Միության մեջ եւ աշխարհում գործող լավագույն պրակտիկաներին: Գլոբալ տարբեր վարկանիշներում Միության մասնակից երկրներն առանձին ուղղություններով առաջատար դիրքեր են զբաղեցնում, եւ մենք պետք Է սովորենք այդ պրակտիկաները տարածել ինտեգրացիոն միավորման վրա: Նոր վերազգային ինստիտուտը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, ժամանակակից կարգավորիչ նորմերը մշակում Է աշխարհի լավագույն պրակտիկաների հիման վրա՝ բիզնեսի շահերի հաշվառմամբ, որոնք այնուհետեւ պարտադիր փորձաքննություն են անցնում ԵԱՏՄ­ի հինգ երկրներում: Անտարակույս, մեր ընդհանուր տարածքում գործող ժամանակակից կարգավորիչ օրենսդրությունը ինտեգրացման համաժամանակյա խորացմամբ նպաստում Է ներդրումային գրավչության մեծացմանը եւ, վերջին հաշվով, մեր երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանը: Ներդրողներն ստանում են հստակ ազդանշան՝ հինգ երկրների տարածքում գործում են խաղի միասնական թափանցիկ ու հասկանալի կանոններ, իսկ կարգավորող օրենսդրությունը համապատասխանում Է աշխարհի լավագույն պրակտիկաներին: ԵԱՏՄ­ն պատմական շանս Է անդամ երկրների համար, որից պետք Է օգտվել»,­ ընդգծել Է ԵԱՏՀ­-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:




Լրահոս