ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Հայաստանն իր արտաքին քաղաքական ուղղությունը փոխել է եւ սրընթաց գնում է դեպի ՌԴ՝ Մաքսային միություն, այնուամենայնիվ, Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների մեջ գոնե հրապարակավ ջերմություն չի նկատվում: Մոսկվայում կայացած հայկական եկեղեցու բացման արարողության ժամանակ այդպես էլ Պուտինն ու Սարգսյանը չհանդիպեցին: Պուտինը չայցելեց: Պարզվում է՝ նրանց հանդիպումը չի ստացվել նաեւ Սոչիում՝ ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին: Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Վլ. Պուտինն առանձնազրույցներ է ունեցել Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Սակայն Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույց այդպես էլ չի կայացել: Հետաքրքիր է, ինչո՞ւ է Պուտինը խուսափում Սարգսյանից:




Լրահոս