Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը կայացած պետական որեւէ միջոցառման ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չի մասնակցել: ԲՀԿ-ականներն էլ առանձնապես ակտիվ չէին այդ օրը եւ գրեթե որեւէ միջոցառման չերեւացին: Ինչո՞ւ Գ. Ծառուկյանը չէր մասնակցում պետական տոներին: «Ժողովուրդ»-ի այս հարցին ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանեց. «No comment»: Իսկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարեց. «Պարոն Ծառուկյանի զբաղվածությունը եւ նրանից ՀՀ քաղաքացիների ակնկալիքները` իրենց կյանքում որակ փոխելու առումով, այդ ակնկալիքները բավարարելուն ուղղված նրա գործողությունները խլում են այնքան ժամանակ, որ ամեն ինչ բացատրելի է դառնում»: Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Սարդարապատում կայացած պետական միջոցառմանը բազմազբաղ Ծառուկյանը հասցրեց ներկա լինել եւ մի բան էլ կանգնել նախագահությունում՝ Սերժ Սարգսյանի կողքին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ