Լիլլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Անգլիայի և Ուելսի երկրպագուներին ցրելու համար, փոխանցում է Gazeta.ru-ն:
Մի քանի հարյուրավոր երկրպագուներ հավաքված են եղել Լիլլի կենտրոնում բարերի և ռեստորանների մոտակայքում:
Ռուսաստան-Սլովակիա (1:2) խաղից հետո բրիտանացի երկրպագուները սկսել են հատկապես բուռն «նշել» Ռուսաստանի հավաքականի պարտությունը:
Հաղորդվում է նաև, որ ոչ մեծ թվով ռուս երկրպագուներ են ներկա գտնվել, սակայն, նախնական տվյալներով, բախումներ չեն եղել: