Խորհրդարանն արտահերթ նիստերի ռեժիմով կաշխատի նաև հաջորդ շաբաթ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանն արտահերթ նիստերի ռեժիմով, ամենայն հավանականությամբ, կաշխատի նաեւ հաջորդ շաբաթ: Դրանք հրավիրելու են կառավարության պահանջով եւ քննարկելու են գործադիրի ներկայացրած նախագծերը, որոնք, ըստ լուրերի, անցնում են 100-ից: Սպասվում էր նաեւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ դատախազության 2015 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը, սակայն այն հետաձգվել է մինչեւ աշուն։ Պատգամավորներն ուզում են օր առաջ արձակուրդ գնալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս