Գործազրկության մակարդակը պաշտոնական ցուցանիշից առնվազն կրկնակի անգամ բարձր է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գրանցված աշխատողների թիվը կազմում է 669 հազար, որից 254 հազարը գերատեսչությունների եւ պետական հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներն են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016-ի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի կենսաթոշակառուների թիվը կազմում է 465 հազար 802: Ստացվում է, որ կենսաթոշակների համար անհրաժեշտ գումարները գոյանում են 415 հազար աշխատողների վճարած հարկերի հաշվին: Այլ կերպ ասած՝ ամեն մի աշխատողի բաժին է հասնում մեկից ավել (1,1) թոշակառու:

Եւ եթե այդ թվին ավելացնենք նաեւ 80 հազար 438 ընտանեկան նպաստ ստացող, 25 հազար 933 սոցիալական նպաստ ստացող եւ 10 հազար 512 եռամսյակային օգնություն ստացող ընտանիքներին, պատկերն առավել մտահոգիչ է դառնում: Սոցիալական ապահովության համար անհրաժեշտ միջոցների ապահովման բեռը փաստացի իրականացնում է երկրի բնակչության մոտ 15 տոկոսը, մնացած 85 տոկոսը կազմում են կենսաթոշակ ստացողները կամ պետական հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները, այլ կերպ ասած՝ փոքրամասնության ստեղծած բարիքի «սպառողները»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս