Լավատես «տուժածը». ինչ ընթացքի մեջ է Տավուշի մարզպետի տանից կատարված գողության գործը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տանից հունվարի 13-ի երեկոյան գողություն էր կատարվել: Անհայտ անձը կամ անձինք մուտք էին գործել մարզպետին պատկանող առանձնատուն, հափշտակել զարդեր, 2 բջջային հեռախոս եւ կանխիկ գումար՝ պատճառելով գույքային վնաս: Անցել է 5 ամիս, սակայն այս գործով դեռեւս ոչ մի ձերբակալված կամ կալանավորված անձ չկա:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հովիկ Աբովյանն ասաց, որ իրեն եւս գործով որեւէ նորություն հայտնի չէ: Մեր այն հարցին, թե անցել է 5 ամիս, հույս ունի՞, որ իրավապահները կբացահայտեն, նա պատասխանեց. «Ես լավատես եմ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս