«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ազգային ժողովի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն, երեկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Ղազախատանի նորանշանակ դեսպան Թիմուր Ուրազաևին։
«ՉԻ» – Երբ Ղազախստանի նման մե՜ծ (տարածքով) պետության նորանշանակ դեսպանին ընդունում են ԱԺ փոխնախագահի մակարդակով, դա, ըստ դիվանագիտական էտիկետի, լուրջ վիրավորանք է։ Եվ տվյալ դեպքում խնդիրն այն չէ, որ Ղազախստանին «հասնում է»՝ հաշվի առնելով այդ երկրի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում և պահվածքը՝ ԵԱՏՄ-ում։ Խնդիրն այն է, որ վերջապես հաջողվեց էդուարդ Շարմազանովի համար հարմար գործ գտնել։ Այսուհետ նրան կարելի է օգտագործել հենց այդ նպատակով, որ երկիրը Հայաստանի հետ «չունի»՝ թող այդ երկրի դեսպանին ընդունի Շարմազանովը։
Միակ մտահոգությունն այն է, որ Հայաստանի իշխանությունների վարած «իմաստուն» արտաքին քաղաքականության արդյունքում Էդուարդ Շարմազանովը ստիպված կլինի բավականին ծանրաբեռնված աշխատել: Ու հնարավոր է՝ չհասցնի ընդունել բոլոր դեսպաններին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։