Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց որոշում, ըստ որի հավանություն տրվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին» հարցին:
Փոփոխությունն առաջարկել էին ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Մհեր Շահգելդյանը, որոնց վերաբերյալ կառավարությունն առարկություն չունի: Նախագիծը անվանափոխության մասին է, որը հնարավորություն կտա խմբակցություններին կատարել ոչ միայն կազմի, այլ նաև անվանման փոփոխություն:
Հավելենք, որ այս նախագծով ԱԺ ՕԵԿ խմբակցությունը վերանվանվելու է «Հայկական վերածնունդ» խմբակցություն: