Երբևէ չի կարելի բացառել, որ կար հարկային օրենսգրքի փոփոխության խնդիր. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցելու մասին որոշումը:

ArmLur.am -ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշեց, որ կոռուպցիոն ռիսկերի մասին խոսք գնալ այստեղ չի կարող, իսկ փոփոխության կարիքը նա չբացառեց. «Երբևէ չի կարելի բացառել, որ կար հարկային օրենսգրքի փոփոխության խնդիր, բայց արատավոր փորձը, որը Հայաստանը գրանցել էր տնտեսական գործունեության ընթացքում վերջին 10-15 տարիների ընթացքում, նամանավանդ, երբ բյուջեի հետ կապված փոփոխություններ են անընդհատ ընթանում, հանգեցրել է նրան, որ ես անընդունելի եմ համարում նման մասշտաբային փոփոխությունները»:

Տնտեսագետը նաև նշեց, որ կյանքը և քննարկումները ցույց տվեցին, որ փոփոխությունը պայմանավորված է ոչ թե տնտեսական վիճակով, այլ ուղղակի որոշ խնդիրների լուծմամբ:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս