ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «նոր մեսիջ» կներկայացնի Եվրոպական միության համար, գրում է Bloomberg-ը:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ Պուտինն օգտագործում է Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը (ՊՄՏՖ) եվրոպացի առաջնորդներին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կոչերի համար:
Ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին՝ պատժամիջոցային հակազդեցությունը, ինչպես նաև նավթի համաշխարհային գների անկումը լուրջ ազդեցություն ունեցան ռուսական տնտեսության վրա, գրում է Bloomberg-ը:
Ռուսական իշխանությունները պատժամիջոցների շուտափույթ չեղարկում չեն ակնկալում, սակայն Պուտինը, աղբյուրների խոսքով, հույս ունի, որ «թունելի վերջում լույս կա»:
Այդուհանդերձ, Պուտինը ՊՄՏՖ-ի ժամանակ մտադիր չէ զիջումներ առաջարկել Արևմուտքին: «ՌԴ նախագահն իր ելույթի ժամանակ շեշտը կդնի Ռուսաստանի տնտեսական հեռանկարների վրա, կփորձի օտարերկրացի ներդրողների շրջանում վստահություն առաջացնել երկրում բարենպաստ բիզնես կլիմայի առկայության և տնտեսական կայունության վերադարձման մեջ»,-եզրահանգում է Bloomberg-ը: