Ադրբեջանում շարունակում են հետապնդել ընդդիմությանը. Amnesty International

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խախտել մարդու իրավունքներն ու հետապնդել ընդդիմությանը: Այս մասին ասվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, փոխանցում է BBC-ն:

Amnesty-ն նշում է, որ վերջին շրջանում իշխանություններն ազատ են արձակել մի քանի քաղբանտարկյալի, որոնցից 12-ին կազմակերպությունը «խղճի բանտարկյալ» է ճանաչել:

Սակայն զեկույցում նշվում է, որ դա ադրբեջանական իշխանությունների քաղաքականության փոփոխություն չի նշանակում: «Չնայած բանտարկյալների ազատ արձակմանը՝ իրավապաշտպանների աշխատանքը կաթվածահար է եղել. նրանց հաշիվները սառեցված են, իսկ հասարակական կազմակերպությունների գրասենյակները, որտեղ նրանք աշխատում էին, փակված են»,-ասվում է զեկույցում:

Ադրբեջանական բանտերում ազատ տեղերը զբաղեցնում են նոր բանտարկյալները, գրում է AI-ը:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպության խոսքով՝ իշխանությունները սկսել են հետևել նաև սոցցանցերը, հատկապես՝ Ֆեյսբուքը: Կազմակերպությունը հայտնում է նաև սոցցանցերում իշխանություններին քննադատող մարդկանց հետապնդման մասին:

Amnesty International-ի տվյալներով՝ Ադրբեջանում այժմ կալանքի տակ է մնում առնվազն 14 մարդ, ում կազմակերպությունը «խղճի բանտարկյալ» է ճանաչում:




Լրահոս