Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի վերջին հրաժեշտը: Հայ ազգի մեծ երգչուհու հիշատակը վառ կմնա հազարավոր հայերի սրտերում:
Այսօր մեծ երգչուհուն վերջին հրաժեշտը տվեցին նրա ընտանիքի անդամները, արվեստի երկրպագուները: Ներկա էին Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլք: Օֆելյա Համբարձումյանի մարմինն Օպերայի շենքից դուրս բերեցին ծափողջույններով և նրա իսկ երգի հնչյունների ներքո:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում