Կառուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարում ապագայում դրական ադյունք կտեսնենք. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից վերջին մեկ ամսվա ընթացում կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարին, ասաց, որ իրականում բավականին բարդ և լայնածավալ գործընթաց է, որի արդյունքների մասին դատելը դեռ վաղ է.

«Ասել, որ կտրուկ և միանգամից մենք կարող էինք այս մեկ ամսվա ընթացքում հաջողություններ գրանցել իրատեսական չէ: Հաշվի առնելով գործընթաքցի մեծ բարդությունը` կարելի է ասել, որ պայքարը պահանջելու է ավելի մեծ ուժեր և ժամանակ դրական արդյունքներ գրանցելու համար»:

Տնտեսագետը ողջունելի համարեց այն մոտեցումը, որի համաձայն տվյալ գործընթացը սկսված է. «Հիմա բոլորն էլ ուզեն, թե չուզեն այս գործընթացը փոփոխելու, հետ տանելու հնարավարություն էլ չունեն: Գործընթացը սկսված է և դրական արդյունքների առաջիկայում կարելի է սպասել»:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս