Լիոնում դանակով զինված անձը հարձակում է գործել ֆուտբոլասեր երկրպագուների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիոնում դանակով զինված անձը հարձակում է գործել ֆան գոտում հավաքված ֆուտբոլասեր երկրպագուների վրա: Արտակարգ իրավիճակի մասին, որը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան, հայտնում է AFP-ն:

Զինված անձը հարձակում է գործել բելգիացու և ֆրանսիացու վրա: Ծեծկռտուքի արդյունքում նրանք թեթև վնասվածքներ են ստացել:

Ոստիկանության օպերատիվ միջամտության շնորհիվ հաջողվել է խուսափել զոհերից:

Անկարգություններ էին տեղի ունեցել նաև Լիլլում: Ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել:




Լրահոս