Այսօր ԱԺ-ում էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` հետաքրքրվելով, թե կան ուսումնասիրություններ` ինչպես է պատահել, որ ՀԷՑ-ը ունեցել է պարտքեր էլեկտրաէներգիա արտադրող մի քանի ընկերությունների նկատմամբ, բայց հայտնի կապեր ունեցող ընկերությունների հետ` ոչ:
«Դուք ձեր խոսքում ասում եք` գործունեության հետ չկապված վարկեր են ներգրավել, այդ ինչ վարկեր են, այստեղ էլ մենք գործ ունենք, երբ Հովիկ Աբրահամյանի խնդրանքով «բարեգործական» եկեղեցի կառուցելուն փող են փոխանցել, կամ «Սուրբ Սերժ ամենափրկիչ» եկեղեցի կառուցելու համար», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում