Ամերիկացի սենատորն ԱՄՆ Կոնգրեսում 15 ժամ խոսել է զենքի վաճառքի արգելման անհրաժեշտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեմոկրատական կուսակցության սենատոր Քրիս Մերֆին 14 ժամ 50 րոպե փորձել է համոզել ԱՄՆ Կոնգրեսին զենքի վաճառքի արգելման մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը, փոխանցում է  Associated Press-ը:

«Ես հպարտությամբ հայտնում եմ, որ 14 ժամ քննարկումից հետո մենք կքվեարկենք, որպեսզի փակվի ահաբեկչության հարցն ու հավելյալ միջոցներ ձեռնարկվեն զենքի վաճառքն արգելելու հարցում»,-Թվիթերի իր էջում գրել է սենատորը:

Ամբիոնից Մերֆին հայտարարել է, որ չի լքի ամբիոնը՝ մինչև ժողովրդավարներն ու հանրապետականները օրինագծի շուրջ համաձայնության չգան:

Քննարկումը տեղի է ունեցել Օռլանդո քաղաքում տեղի ունեցած հրաձգության ֆոնին:  Հունիսի 2-ին Օռլանդոյի գեյ ակումբում 50 մարդ սպանվեց:




Լրահոս