ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ ինչպիսի ժամկետում կարող է կիրառվել:

Ալբերտ Ղուկասյան (37 տարեկան, տնտեսագետ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամuից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամuից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից: Ընդ որում, նշված երկու դրույթները գործում են միաժամանակ, այսինքն` կարգապահական խախտում կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող է կարգապահական տույժ կիրառվել միայն այն դեպքում, եթե տվյալ խախտումը կատարելու օրվանից չի անցել վեց ամսից ավելի եւ եթե տվյալ կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից չի անցել երեք ամսից ավելի՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու պատճառով քաղաքացիական ծառայողի՝ աշխատանքի չներկայանալու ժամկետը:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Մեր երկրում օրենքները կարծես միայն թղթի վրա գրվելու համար են: Իսկ քաղաքացիական ծառայողների իրավունքների պաշտպանվածության մասին խոսելն արդեն ավելորդ է: Մնում է՝ յուրաքանչյուր ոք հատկապես աշխատանքային միջավայրում լինի ծայրահեղ զգույշ ու խելամիտ:




Լրահոս