ԱՄՆ-ի ցամաքային զորքերն առաջին անգամ կմասնակցեն Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի ցամաքային զորքերն առաջին անգամ կմասնակցեն Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում «Իսլամական պետության» դեմ պայքարին, փոխանցում է Sky News Arabia-ն՝ հղում անելով քրդական աղբյուրներին:

Մոսուլի ազատագրման օպերացիայի մասնակցում են նաև ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիան, քրդական ուժերն ու շիիթական ոստիկանությունը:

Ինչպես հաստատում են քրդական փեշմերգա զինված ուժերը՝ ամերիկացի զինծառայողները մասնակցել են քաղաքի հարավում ահաբեկիչների դիրքերի վրա հարձակմանը: Ընդ որում, կիրառվել է զրահատեխնիկա, տանկեր և հրթիռներ:

«Իսլամական պետության» զինյալները վերահսկողության տակ են վերցրել Մոսուլը 2014թ.-ից: Այն Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքն է:




Լրահոս